Երկրաշարժ Հնդկաստանում
Հնդկաստանի Հարյանա նահանգի Բահադուրգրա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Նյու Դելիի մերձակայքում, տեղական ժամանակով ժամը 1:11-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է Fox News-ը:
Երկրաշարժը տևել է 10 վայրկյան: Բնակիչները դուրս են եկել փողոց: 16.7 մլն բնակչություն ունեցող նահանգում, այս պահի դրությամբ զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:









