Չինաստանում էլեկտրական մեքենաների ամենամեծ պարկն է ստեղծվել (տեսանյութ)

13:20 • 05.03.12

Չինաստանի Շենժենի` ամենազարգացած ֆինանսական և տրասպորտային կենտրոններից մեկի իշխանություններն ու BYD Auto ընկերությունը, քաղաքի էլեկտրական տրասպորտային միջոցների պարկը համալրել են ևս 1500- մեքենայով: Էլեկտրական մեքենաների ընդհանոր թիվն այժմ 2000 է, ինչը բացարձակ ռեկորդ է համարվում, գրում է membrana.ru-ն:

Այսուհետ Շենժենում կաշխատի 1300 էլկտրական մեքենա` eTaxi, և 700 էլեկտրական ավտոբուսներ`eBUS-12:

Էլեկտրական մեքենաների վարորդները պիկ ժամերին իրավունք կստանան երթևեկել հասարակական տարսպորտի համար նախատեսված գծերով, նրանք կստանան զեղչեր և արտոնություններ, ինչպես նաև ամենամյա անվճար տեխսպասարկում: Էլեկտրական մեքենաներ ունեցողներն ազատված են տրանսպորտային հարկերից:

Յուրաքանչյուր վարորդ հնարավորություն կունենա երկու վայրերում (տան և աշխատավայրի մոտ) անվճար տեղադրել լիցքավորման համակարգեր և հատուկ արտոնություններ կունենա էլեկտրաէներգիայի վճարման հարցում:

BYD Auto ընկերության կանխատեսումների համաձայն` 2012 թ.-ին Շենժենը կհամալրվի 3000 էլեկտրական մեքենաներով և 6000 լիցքավորման սարքերով:
 

 

 

Չինաստանում էլեկտրական մեքենաների ամենամեծ պարկն է ստեղծվել (տեսանյութ)