Երևան–Գյումրի ճանապարհին «Գազել» է շրջվել
15:21 • 05.03.12
Մարտի 4-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Placeholder









