Ֆրանսիայում առաջին անգամ միասեռական մուսուլմաններ են ամուսնացել
Ֆրանսիայում կայացել է առաջին միասեռական մուսուլմանների ամուսնական արարողությունը, գրում է NEWSru.com-ը:
Ամուսնությունը կնքվել է փետրվարի կեսերին Փարիզի արվարձաններից մեկում: Միասեռական մուսուլմանների ֆրանսիական կազմակերպության նախագահ, 35-ամյա Լյուդվիգ Մոհամեդ Զահեդը ամուսնացել է Հարավային Աֆրիկայի 29-ամյա ներկայացուցչի հետ:
Համաձայն ֆրանսիական օրենսդրության` նման ամուսնությունը իրավական ուժ չունի, բացի այդ, իսլամական ավանդույթները նույպես բացառում են միասեռականների կապը:
Մոհամեդ Զահեդի խոսքով` իրենց ամուսնությունը նպատակ ունի հիշեցնել , որ մուսուլմանական աշխարհում գործում են լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրասգենդերների մի շարք համայնքներ, որոնք օրինականացման կարիք ունեն:
Նա հավելել նաև, որ մյուսներին չնմանվելու իր ցանկությունը վերջիվերջո ստիպել է ծնողներին ընդունել կյանքի իր ընտրած տարբերակը:









