Երևանում գազի թունավորումից 20–ամյա Երիտասարդ է մահացել
Մարտի 3-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 20-ամյա Կարեն Մեսրոպյանը: Երիտասարդի ծնողները հայտնել են, որ նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են լոգարանում: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, նույն օրը, ժամը 11.30-ին, Կարեն Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:









