Բրիտանացի երեխան կուլ է տվել մագնիսե շղթա (տեսանյութ)
Բրiտանական Փորթլենդի բնակիչ, 3-ամյա Փեյթոն Բաշնելը հոսպիտալացվել է որովայնի շրջանում սուր ցավեր զգալու պատճառով: Հետազոտությունից պարզ է դարձել, որ երեխան կուլ է տվել մագնիսե շղթա, որի վրա 37 փոքր գունդ է եղել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Բժիշկների հավաստմամբ` վիրահատության ընթացքում նրանք ստիպված են եղել երեք առանձին խոռոչներ բացել, երեխայի ստամոքսից մագնիսները հանելու համար: Աշխատանքն էլ ավելի է դժվարացել, երբ շղթայի մագնիսներն անջատվել են միմյանցից:
Բժիշկ Սանդի Նիփփելն ասել է. «Ես իմ ողջ գործունեության ընթացքում նման երևութի ականատես չեմ եղել: Սա առաջին դեպքն է, երբ երեխան կուլ է տալիս միանգամից այսքան մեծ քանակությամբ մագնիս»:









