Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը Ֆրանսիայում արժանացել է հեղինակավոր մրցանակի

13:28 • 05.03.12

Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը Ֆրանսիայի Օրլեան քաղաքում փետրվարի 23-ից մինչև մարտի 4-ը տեղի ուենցած դաշնակահարների միջազգային 10-րդ մրցույթի եզրափակիչ փուլում (մարտի 4) արժանացել է կոմպոզիտոր Անդրե Բուկուրեշլիևի ֆոնդի հեղինակավոր մրցանակին` Orion III ստեղծագործության լավագույն կատարման համար։

Մրցույթի առանձնահատկություններից մեկը տարիքային լայն շրջանակն է, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարներին հանդես գալու այդ մրցույթում, որին այս տարի մասնակցել է 27 դաշնակահար։

«Երբ կիսաեզրափակիչ փուլում նվագեցի Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» սոնատը, այդ օրը բոլորը խոսում էին այս ստեղծագործությունից, ժյուրիի անդամները և մյուս մասնակցիներն սկսեցին մեծ հետաքրքրությամբ հարցեր տալ Կոմպոզիտորի և ստողծագործության նոտաների վերաբերյալ: Ես մեծ հպարտություն էի ապրում, որ հայ երաժշտությունն ընկալվեց և գերեց ունկնդրին»,– ասել է դաշնակահարը:

Անդրե Բուկուրեշլիևը ֆրանսիացի ճանաչված դաշնակահար է, կոմպոզիտոր և երաժիշտ: Ծնվել է Սոֆիայում (Բուլղարիա), այնուհետև` տեղափոխվել Փարիզ և մինչև կյանքի վերջ ապրել և ստեղծագործել այնտեղ: Նրա մահից հետո Տկն. Բուկուրեշլիևը հիմնել է ամուսնու անվան ֆոնդ, որն ամեն տարի միջազգային մրցույթներում մրցանակներ է շնորհում Բուկուրեշլիևի ստեղծագործությունների լավագույն կատարումների համար:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը 2008թ. այս մրցույթից նույնպես վերադարձել է հաղթանակով` այդ անգամ դաշնակահար Սամսոն Ֆրանսուայի անվան մրցանակով: