Իրենց իսկ քաղաքական ուժն է նման Տիտանիկին. Հովհաննես Սահակյանը՝ «խորտակվող նավի» մասին
ՀԱԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը կորել է: Այսօր հրավիրված ասուլսին ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ ելնելով վերջին ժամանակներում ՀԱԿ-ի հանրահավաքների սակավաթվությունից, համամասնական ցուցակ կազմելու հետ կապված խնդիրներից և ՀԱԿ առաջնորդի հայտարարություններից, մասնավորապես կապված ԵԿՄ-ի՝ Սերժ Սարգյանին սատարելու, խորտակվող նավի և նման դիտարկումների հետ: « ՀԱԿ-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը: Իրենց իսկ քաղաքական ուժն է նման Տիտանիկին, որ կարծես բավականին շքեղ կառույց լինի ստեղծված, որի նավապետը հմուտ չէ և այդ նավի մասին միայն հետաքրքրությունն է մնում»,-ասաց նա:
Հովհաննես Սահակյանն ի տարբերության արտախորհրդարանական այս ուժին, իրենց կուսակցության հնարավորություները բարձ գնահատեց: Թե ինչ հիմքերի վրա է սեփական կուսակցության նկատմամբ ունեցած նման վստահությունը, եթե հանրահավաք չեն արել, տեսնելու՝ ինչքան մարդ իրենք կհավաքեն Tert.am-ի հարցին, ՀՀԿ պատգամավորը օրինակ բերեց «Հայոց արծիվների» երեկ կայացած հավաքը, թե արծիվներն ավելի շատ մարդ հավաքեցին, ապա ուղղեց, թե դա կեսկատակ էր: Իսկ ավելի լուրջ նա իր խոսքերը հիմնավորեց՝ իրենց կուսակցության անցած 20 տարիների ճանապարհով: Բացի այդ նա նշեց. «Ես տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը, հանրության վերաբերունքը , մեր աշխատանքը։ Նույնիսկ մեր ընտրատարածքում ՀԱԿ-ն իր գրասենյակը փակել է»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավորը պատասխանեց նաև լրագորղներից մեկի հարցին, թե ընտրարշավը դեռ չի սկսել, իսկ վարչապետը քարոզարշավ է տանում: « Վարչապետը քարոզարշավ չի տանում, և ասում, թե ընտրեք ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն իշխանության մաս կազմող քաղաքական թիմ է և ընդամենը ժողովրդին ներկայացնում է իր կատարած աշխատանքը»,- արդարացավ նա:









