Մարդու գլխուղեղը ավելի «նիհար» է, քան կարծում ենք. գիտնականներ
Բրազիլացի գիտնականները պարզել են, որ մարդկային ուղեղը պարունակում է ոչ թե 100 մլրդ այլ 86 մլրդ նեյրոն, հետևաբար մարդու գլխուղեղի ակտիվությունն էլ զգալի ցածր է: Չնայած, այս ամենը չի խանգարում մարդկանց համարել մոլորակի ամենախելացի էակները:
Հետազոտությանը մի քանի տաղամարդու աճյուն է օգտագործվել, ովքեր իրենց մարմինները կտակել էին մահից հետո գիտական փորձեր կատերու համար, գրում է utro.ru-ն:
Հաշվարկելով գլխուղեղի նեյրոնները, գիտնականները 14 միլիարդի տարբերություն են նկատել, ինչը սենսացիա են համարել:
«Եթե 14 մլրդ-ն առաջին հայացքից ոչ այնքան մեծ տարբերություն է համարվում, ապա համեմատության համար հարկ եմ համարում նշել, որ նույն քանակությամբ նեյրոններ պարունակվում է պավիանի, կամ էլ դրա կեսը`գորիլայի գլխուղեղում: Այսպիսով այն իրականում էական տարբերություն է», - ասել է ծրագրի ղեկավար Սյուզաննա Ժերկուլանո-Ժուզելը:
Միաժամանակ, հետազոտության ղեկավարի հետ ոչ բոլորն գործընկերներն են համամիտ: Որոշ մասնագետների կարծիքով մարդու գլխուղեղը ոչ մի կապ չունի զարգացածության մակարդակի հետ, իսկ տրամաբանական խնդիրները կարելի է լուծել փորձի և հմտության շնորհիվ նույնիսկ նեյրոնների քիչ քանակի դեպքում:
Գիտնականների մեկ այլ խումբ էլ բացասաբար է անդրադարձել գլխուղեղի բջջիջները հաշվարկելու գաղափարին, նշելով, որ ՁԻԱՀ-ի կամ քաղցկեղի դեմ դեղամիջոցների հայտանբերումը ավելի օգտակար կլիներ:
Հավելենք, որ վերջերս բրիտանացի գիտնականները պարզել էին, որ մարդու գլխուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանից,և ոչ թե 60:










