«Հյուսիս-հարավ» ճանապարհային ներդրումային ծրագրի առաջնային շեմը հաղթահարել են 4 միջազգային ընկերություններ

15:41 • 05.03.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը:

Հաջորդ հարցով հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը: