Իրաքի արևմուտքում 21 ոստիկան է զոհվել

11:01 • 05.03.12

Իրաքի արևմուտքում ահաբեկիչների գրոհի հետևանքով ավելի քան 20 իրավապահ է զոհվել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս-արևմուտք, սուննիներով բնակեցված Էլ Հադիտա քաղաքում: Նշվում է, որ դեպքի վայրում իրավապահները դեռ մարտի մեջ են ահաբեկիչների հետ:

Ավելի վաղ գրոհայինները կրակ էին բացել մի քանի ռազմական անցակետերի վրա: