Գործընթացը կապված էր Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակի հետ. Ա. Իսկանդարյան

15:01 • 05.03.12

Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության մաս էր կազմում: Պարզապես Ֆրանսիական պետության մեջ կային ուժեր, որոնք մինչև վերջ պայքարեցին, որպեսզի օրինագիծը չանցնի: Այս մասին այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը:
«Այնտեղ շատ ուժեղ ճնշում կար Թուրքիայի կողմից և կար նաև ներքաղաքական ճնշում: Ակնհայտ է, որ Ֆրանսիայում կային ուժեր, որոնք կողմ էին այդ օրինագծին և ուժեր, որոնք պայքարեցին, որ օրինագիծը չանցնի»,- մեկնաբանեց Ա. Իսկանդարյանը:

Նրա խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, ավելի շատ կապ ուներ Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրների, քան Հայաստանի հետ:

«Կարծում եմ ՝ Ֆրանսիայում ընտրությունները շատ մոտ են, և այս ընթացքում կարելի է անել բարձրագոչ հայտարարություններ և քայլեր, սակայն իրավիճակը փոխելը դժվար կլինի: Իսկ շարունակությունը կախված կլինի նրանից, թե ով կնստի Ֆրանսիայի նախագահի աթոռին»,-ամփոփեց Ա.Իսկանդարյանը: