Սերժ Սարգսյանը մի քանի օրենք է ստորագրել

15:55 • 05.03.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է մի շարք օրենքներ, այս մասին տեղեկանում ենք նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքները: