Տղամարդը սպանել է զոքանչին ու աներոջը` կնոջից բաժանվելու պատճառով
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լետնայա Սատովկա գուղի 48-ամյա բնակիչը, որոշել է հաշվեհարդար տեսնել կնոջից ամուսնալուծության համար, տեղեկացնում է Life News-ը:
Նա գնացել է կնոջ հայրական տուն և ձեռքի մականով դաժան ծեծի ենթարկել 81-ամյա աներոջը և 69-ամյա զոքանչին, այնուհետև դանակով սպանել նրանց:
Դրանից հետո զայրացած տղամարդը փորձել է սպանել կնոջը: Սակայն վերջինի բղավոցներին արձագանքել են հարևանները և հանցագործը դիմել է փախուստի:
Կնոջ կյանքը հաջողվել է փրկել: Ոստիկանությունը ձերբակալել է դաժան վրիժառուին:









