Երևան–Մեղրի ճանապարհին ավտովթարի արդյունքում մահացել է «Միցուբիշի Պաջեռո»–յի կին վարորդը

15:20 • 05.03.12

Մարտի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը՝ Մեղրի քաղաքի բնակչուհի, 1974 թ. ծնված Վարդուշ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։