Մայրը կողպել է 3-ամյա աղջկան. երեխան ցրտից մահացել է
ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի բնակչուհի 28-ամյա Էշթեր Էդվարդսը կողպել է դուռը իր 3 և 1 տարեկան աղջիկների վրա և իր սիրեկանի` 29-ամյա Ռիչարդ Թիլդերի հետ դուրս եկել տանից, տեղեկացնում է Fox News-ը:
Սենյակում բաց պատուհանի պատճառով ջերմաստիճանը իջել է մինչև -30C: Երբ մայրը վերադարձել է տուն տեսել է ցրտահարված 3-ամյա դստեր դին: Մյուս երեխայի կյանքը հաջողվել է փրկել:
Ձերբակալված մոր խոսքերով` նա պատուհանը բացել էր, որովհետև «երեխան թրջել էր տակը»: Իսկ դատավորի այն հարցին` թե ինչու՞ էր կողպել դուռը, Էշթերը պատասխանել է. «Ես կարծեցի այդպես ապահով է», հավելելով, որ փոքր ինչ գինովցած է եղել:









