ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա

12:32 • 05.03.12

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ մարտի 5-ին կմեկնի Լիտվա:

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ պատվիրակության կազմում են ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և Արա Նռանյանը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:

Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաև մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում: