Ինչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ին (լուսանկարներ)

15:43 • 05.03.12

Գարնան, սիրո և նրբագեղության տոնին` Մարտի 8-ին ընդառաջ, տղամարդիկ մտածում են ինչ նվիրել իրենց սիրելի կանանց:

Business Style-ն առաջարկում է իր խորհուրդները:

Իհարկե, յուրաքանչյուր կնոջ համար հաճելի է այդ օրը ստանալ մեծ ծաղկեփունջ, սակայն դրանք շատ շուտ են թոշնում, այդ իսկ պատճառով ոսկերիչներն առաջարկում են զարդեր` ծաղիկների տեսքով, որոնք, ի տարբերություն կենդանի ծաղիկների, երկար կյանք ունեն:

Ավստրալական Autore բրենդը ստեղծել է հարավային ծովերի սպիտակ ու դեղին մարգարիտներից պատրաստված շղթա, որոնց վրա` դեղին, վարդագույն ու նարնջագույն սապֆիրից ու ադամանդներից պատրաստված ծաղիկներ են:
«Ծաղիկները» կարելի է որպես կրծքազարդ օգտագործել, ինչն էլ զարդն յուրահատուկ է դարձնում:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Իտալական Damiani-ն նախընտրում է դասականը. վարդերի տեսքով սպիտակ ոսկուց պատրաստված շքեղ մանյակ, որի վրա փայլփլում են ադամանդները: Rose հավաքածուն լրացնում են ականջօղերը, մատանին ու ապարանջանը:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта


Luxenter-ն առաջարկում է գույներ:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

 

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

 

Mathon-ի ոսկե շրջանակի մեջ վերցված ծաղիկները կարող են կոտրել նույնիսկ Սառցե թագուհու սիրտը:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Իսկ այն աղջիկներին, որոնք նախընտրում են յուրահատուկ ու ինքնատիպ զարդեր, հիանալի նվեր է առաջարկում Pinta ընկերությունը: Flash-Classic արծաթյա զարդերի հավաքածուն կնոջը կտա կրքոտ ու «ձգող» տեսք:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

 

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Գեղեցիկ գրիչներ է առաջարկում Montblanc ընկերությունը: Princesse Grace de Monaco հավաքածուի շքեղ գրիչները նվիրված են Հոլիվուդի Ոսկե դարի ամենագեղեցիկ կանանցից մեկին` Մոնակոյի արքայազնի կին Գրեյս Կելիին:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Ճարմանդներ սիրող կանանց ու աղջիկներին խորհուրդ է տրվում նվիրել Gourj-ի զարդերը, որտեղ արտացոլված է ռուսական ժողովրդական հեքիաթների թեմատիկան:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Պանդայի հմայիչ տեսքի առջև դժվար է դիմակայել: Նման մատանի է առաջարկում ֆրանսիական Boucheron-ը: Պանդա մատանին պատրաստված է սպիտակ ոսկուց, սև ու սպիտակ ադամանդներից և խոշոր կոլումբիական զմրուխտից:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта

Եվ, իհարկե, ի՞նչ Մարտի 8` առանց օծանելիքի: Prologue ոսկերչական տուննարտադրել է Fantasy Wings օծանելիքի հավաքածուն, որի «տուփը» պատրաստված է սպիտակ, դեղին ու վարդագույն ոսկուց, արծաթից, տարբեր թանկարծեք քարերից, իսկ արծաթյա թիթեռները հավաքածուին թեթևություն են հաղորդում: Ներքևում` պտտվող պլատֆորմի վրա, տեղադրված են բյուրեղապակյա շշերի մեջ օծանելիքի հինգ բույրեր:

Нежность в бриллиантах: Подарки любимым женщинам на 8 марта