Դահուկորդը մոլորվել էր Արագած լեռան վրա
Մարտի 4-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, Արագած լեռան վրա դահուկով սահելիս, առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով մոլորվել է:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունւից՝ ժամը 02.30-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ տեղի օդերևութաբանական կայանի աշխատակիցները գտել են Հ. Մարտիրոսյանին և տեղափոխել կայանի տարածք:









