Հաքերները գողացել են Մայքլ Ջեքսոնի դեռևս լույս չտեսած ձայնագրությունները

14:08 • 05.03.12

Մայքլ Ջեքսոնի ավելի քան 280 մլն դոլար արժողությամբ սինգլների ամբողջ դիսկոգրաֆիան գողացվել է Sony Music կազմակերպությունից:

Հակերները կազմակերպության բազայից ներբեռնել են երգչի ավելի քան 50 հազ. ֆայլ:  

«Այն ամենը, ինչ Sony-ն ձեռք էր բերել փոփ արքայի ժառանգներից վարկաբեկվել է», - ասվում է Sunday Times պարբերականում:

Այս կողոպուտն արդեն ճանաչվել է հաքերային ամենախոշոր հարձակումը:

Հավելենք, որ 2010 թ.-ի մարտին Sony Music-ը և երգչի ժառանգները ռեկորդային պայմանագիր էին կնքել, համաձայն որի Sony-ն իրավունք էր ստացել առաջիկա 10 տարում թողարկել երգչի չթողարված ձայանագրությունները: