Վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա խոկման արարողություն

12:17 • 05.03.12

Մարտի 6-ին` ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Մեծ պահքի շրջանն առավել արդյունավորելու նպատակով «Արարատ» հոգևոր միության նախաձեռնությամբ թեմի բոլոր եկեղեցիների երիտասարդաց միությունների հոգևոր հովիվներն իրենց համայնքի երիտասարդների հետ կմասնակցեն խոկման, այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:

Արարողությունը կհանդիսապետի թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Հընթացս Սրբազան Հայրը իր պատգամը կուղղի երիտասարդներին: Այնուհետև կմարվեն եկեղեցու լույսերը: «Արարատ» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո մասնակից երիտասարդները մեր Սուրբ եկեղեցու զորացման, հայրենիքի խաղաղության և ժողովրդի բարօր կյանքի և հոգևոր վերելքի համար աղոթելու և խորհելու, մտորելու, առանձնանալու, անդրադարձումի և իրենց հոգևոր վիճակը քննելու և վերագնհատելու բացառիկ միջավայր կունենան:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից հիշեցնում են նաև, որ խոկման արարողությանը հնարավոր է մասնակցել առհասարակ յուրաքանչյուր երեքշաբթի`ժ.18.00-ին, առաջնորդնաիստ Ս. Սարգիս եկեղեցում: