Բախումները Սիրիայի հարավում շարունակվում են

13:46 • 05.03.12

Սիրիայի հարավային Դարաա քաղաքում շարունակվում են արյունալի մարտերը, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Նախագահ Բաշար Ասադի` կառավարական և Ազատ Սիրիայի բանակի` ընդիմադիր զորքերի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

«Քաղաքի բնակելի հատվածներում ամենուր կարելի է հանդիպել դիպուկահարների, տանկերի ու ականների: Դիպուկահարները կրակում են ցանկացած շարժվող բանի», - ասել է ընդիմադիր բանակի ներկայացուցիչներից մեկը` Մահեր Աբդելաքը:

Աբդելաքի խոսքերով` զինյալներով լի առնավազն 20 ավտոբուս ուղևորվում է դեպի քաղաքի հարավային կողմը: