Պայթյուն` Էրդողանի գրասենյակի մոտակայքում

12:51 • 05.03.12

Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից 30 մետր հեռավորության վրա` Գերագույն դատարանի շենքի ավտոկայանատեղի մուտքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել մեկ մարդ, առաջացել է փոքր նյութական վնաս:

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը,պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: