Խաչատուր Սուքիասյանը պաշտոնապես հայտարարում է ԱԺ ընտրություններում առաջադրվելու մասին
Խաչատուր Սուքիասյանը պաշտոնապես հայտարարում է գալիք ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախկին պատգամավորի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Ի դեպ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, այս ընտրատարածքում իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը:









