Եմենում զոհերի թիվն գերազանցում է 100-ը
Շաբաթ օրը Եմենի հարավային Աբյան նահանգի Զինջիբար քաղաքում տեղի ունեցած զինված բախումների արդյունքում զոհվածների թիվը գերազանցում է 100-ը, տեղեկացնում է France Agance Press-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ գրոհայինների ու զինվորականների ընդհարման հետևանքով զոհվել էր 49 մարդ:
Տեղի ոստիկանական մարմինների հաղորդմամաբ` «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության գրոհայինների և զինծառայողների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով`զոհվել է 78 զինծառայող և առնվազն 25 գրոհային:
Հավելենք, որ Աբյանում բախումները շարունակվում են անցած տարվա մայիսից:









