Գյումրիում բարեկամուհին գողացել է 1 մլն դրամի ոսկյա զարդեր
Մարտի 5-ին, ժամը 02.30-ին, ոստիկանություն է դիմել Գյումրի քաղաքի 26-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ մարտի 4-ին, ժամը 16.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալված բարեկամուհին ննջասենյակի պահարանի դարակից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։









