Աֆղանստանում ձնակույտի տակ է մնացել 37 մարդ

17:32 • 06.03.12

Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշան մարզում ձնահյուսքի արդյունքում 37 մարդ է զոհվել, ևս 6-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Բադախշանն Աֆղանստանի ամենաաղքատ մարզերից մեկն է: Յուրաքանչյուր տարի ձմռանն այն ամբողջությամբ կտրվում է արտաքին աշխարհից, գրում է lifenews.ru-ն: