Ալիևն ու Սաակաշվիլին տարածաշրջանային հարցեր են քննարկել
Բաքու ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը նախագահները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, ընդգծել բարձր մակարդակով փոխայցերի կարևորությունը և որ դրանք ծառայում են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը:
Նախագահները վստահություն են հայտնել հարաբերությունների ընդլայնման առումով, նաև քննարկել տարածաշրջանային ու միջազգային հարցեր:









