ՀՀ-ում 2012-2014 թթ. կիրականացվի անտառների պետական մոնիտորինգ

16:42 • 06.03.12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թթ. անտառների պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին» հավանություն տալու մասին նախագիծը: Այս մասին հաղորդում է ecolur-ը:

Ծրագրով նախատեսվում է առավել ընդլայնել ուսումնասիրությունների և դիտարկումների շրջանակը` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության 460 հազար հա անտառային ֆոնդը, ապահովել անտառների պահպանության, ապօրինի հատումների և բացասական այլ գործողությունների դեմ տարվող աշխատանքների ծավալների ընդլայնումը, ոլորտում տիրող վիճակի թափանցիկությունը: Երեք տարիների գործունեության համար անհրաժեշտ է 170 311 հազար դրամ` 2012թ.` 53 970 հազար դրամ, 2013 թ.` 58 164 հազ դրամ, 2014 թ.` 58 176.6 հազ դրամ:

Հայաստանում անտառային մոնիտորինգն պաշտոնապես իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է 2005թ. կառավարության թիվ 1152-Ն որոշմամբ: