Բույսերը հաղորդակցվում և իմունային համակարգ են ձևավորում հոտերով

00:59 • 06.03.12

Կենսաբանները հայտնաբերել են բույսերի` հոտերի ընկալման միջոցով իմունիտետի ձևավորման մեխանիզմը: Բույսերը զգալով հիվանդություններով կամ վնասատուներով վարակված այլ բույսերի հոտը, պաշտպանական մեխանիզմներ են մշակում, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակված է Journal of Chemical Ecology ամսագրում:

Վարակված ծառերը հոտ են բաց թողնում, որոնք առողջ հարևանների համար նախազգուշացում և գործողության ուղղեցույց են հանդիսանում:

«Վտանգի հոտում» կոդավորված տեղեկությունների հիման վրա, առողջ բույսերը ակտիվացնում են տվյալ հիվանդության կամ վնասատուի դեմ անհատական պաշտպանության միջոցները, ասվում է Մեքսիկայի գենային ինժեներիայի մասնագետների կողմից իրականացված հետազոտության մեջ:

«Ի տարբերություն միջատների կամ կաթնասունների, որոնք հոտը ընկալում են առաջին մի քանի վայրկյանի ընթացքում, բույսերի «քիթը» շատ ավելի դանդաղ է արձագանքում` ժամեր կամ նույնիսկ օրեր են անհրաժեշտ: Բույսերը հոտը այլ կերպ են զգում, դրա համար անհրաժեշտ է, որ որոշ ժամանակ հոտը պահպանվի», - ասում է հետազոտության ղեկավար Սիրայ Հիրոն-Քալվան (Sarai Giron-Calva):
 

Բույսերը հաղորդակցվում և իմունային համակարգ են ձևավորում հոտերով