Կանխվել է «Նուբարաշենից» ցմահ դատապարտվածների փախուստի փորձ
Մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ Արդարադադտության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը, այս մասին տեղեկանում ենք ԱՆ կայքից։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում:









