Սարդարապատի բնակիչը թմրամիջոց պահել էր սուրճի բաժակում

11:01 • 06.03.12

Մարտի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ տղամարդն ասել է, որ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման եղանակով իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: