Պայթյուն Թուրքիայի Էդիրնե քաղաքում

12:12 • 06.03.12

Թուրքական Էդիրնե քաղաքում` Հունաստանի հյուպատոսարանից 200 մետր հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել: Ձայնային ռումբը տեղադրված է եղել 6 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող խանութում:

Բնակիչների շրջանում խուճապի պատճառ դարձած ռումբի պայթյունի հետևանքով տուժածներ չկան, միայն կոտրվել են խանութի ապակիները:

Պարզվել է, որ ինքնաշեն ռումբը տեղադրվել է խանութի մուտքի մոտ: Ոստիկանությունը փորձում է գտնել մեղավորներին: Բացառված չէ, որ այս պայթյունը առնչություն ունի Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետ:

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Էդիրնեում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 10 ահազանգ է ստացել` տեղադրված ռումբերի մասին, սակայն դեպքի վայր ժամանելով կասկածելի փաթեթներում ռումբեր չեն հայտնաբերվել: