Ձուն և ընդեղենը նպաստում են քաշի ավելացմանը

11:19 • 06.03.12

Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները հայտարարել են, որ նիհարելու համար անհրաժեշտ է հրաժարվել ձվից և ընդեղենից, գրում է NEWSru Israel-ը:

Գիտափորձի մասնակից 322 կամավորներին բաժանել են երեք խմբի: Մի խումբը միջերկրածովյան դիետա է պահել, մյուսը ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետա, երրորդ խումբն էլ ճարպի ցածր պարունակությամբ դիետա: Պարզվել է, ամենաարդյունավետը եղել է ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետան:

Կես տարի անց կամավորները, ովքեր հիմնականում սնվել են մսով և ձկով, միջին հաշվով նիհարել են 6.4 կգ-ով: Միջաերկրածովյան դիետային հետևող կամավորները (ձուկ, աղցաններ, ընկույզ) նիհարել են 4.9 կգ-ով, իսկ ճարպի ցածր քանակը նպաստել է նիհարել 4.7 կգ-ով:

Չնայած տարիների ընթացքում մարդիկ կրկին ավելորդ քաշ են հավաքել, սակայն ամենաքիչը գիրացել են ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետային հետևողները:

Դիետոլոգների կարծիքով` ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետան ամենարդյունավետն է, քանի որ այդ դեպքում մարդիկ ավելի շատ օգտագործում են բանջարեղեններ և միս` սննդակարգից նվազեցնելով ձուն և ընդեղենը:

Ձուն և ընդեղենը նպաստում են քաշի ավելացմանը