Աղետալի ջրհեղեղի հետևանքով Ավստրալիայում տարհանվել է ավելի քան 13 հազ մարդ

13:13 • 06.03.12

Ավստրալիական ինքնակառավարման մարմինների տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի արևելյան հատվածում տեղումների արդյունքում առաջացած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 13 հազ մարդ է տարհանվել, տեղեկացնում է Reuters-ը։

Հատկապես տուժել է Նյու Սոութ Ուելս նահանգը, որտեղ տարհանվածների թիվն գերազանցում է 8 հազարը։

Ջրհեղեղ է նաև Քուինսլենդում և Վիքթորիայում։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում։