Այսուհետ հնարավոր կլինի բերքատվության մասին կանխատեսումներ անել. Գյուղատնտեսության փոխնախարար
Հայաստանում այսուհետ հնարավոր է կատարել բերքատվության արդյունքերի մասին կանխատեսումներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը:
«Գյուղատնտեսության նախարարությունում այս պահին իրականացվում են 7 տարբեր ոլորտների միջազգային համագործակցության ծրագրեր: Մենք համագործացում ենք «Հայհիդրոմետ» ծառայության, ինչպես նաև վիճակագրական ծառայության հետ, որպեսզի կարողանանք կանխատեսումներով օգնել գյուղացուն»,- ասաց փոխնախարարը։
Արմեն Պողոսյանը նշում է, որ նախորդ ծրագրերի իրականացման շրջանակներում զգալիորեն լավացել է գյուղատնտեսության վիճակն ու հիմնական ուղղությունները, որոնք նպաստում են քիչ տեղեկացված գյուղատնտեսական սուբյեկտին։
«Մեր համար թիրախ է այն տնտեսվարողը, այն ֆերմերը, որի համար հասանելի չէ այդ տեղեկատվութունը, թե ինչն է ավելի օգտավետ իր համար»,- ընդգծեց նա։
Ամփոփելով խոսքը՝ գյուղատնտեսության փոխնախարարն ասաց. «Շատ կարևոր արդյունքը մենք միայն համարում ենք մարդկային ռեսուրսի բարելավումը, և մենք միայն այդ աստիճանին պետք է հասնենք»:









