Եթովպիայում ազատ են արձակել գերեվարված գերմանացի զբոսաշրջիկներին

14:47 • 06.03.12

Եթովպիայի ապստամբները հայտարարել են, որ ազատ են արձակել գերմանացի երկու զբոսաշրջիկների, ովքեր գերության մեջ էին մոտ կես ամիս, գրում է Agence France-Presse-ը:

«Աֆարա միասնական-հեղափոխա-դեմոկրատական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հարձակվել էին 27 զբոսաշրջիկների խմբի վրա հունվարի 17-ին, զբոսաշրջիկներից 5-ին նրանք տեղում էին սպանել:

Ապստամբները հայտարարել են, որ ներողություն են խնդրել գերիներից և նրանց բարի ճանապարհ մաղթել:

Թե ինչ պայմանների հիման վրա են զբոսաշրջիկներն ազատվել, հայտնի չէ:

Միաժամանակ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարությունն այս լուրը չի հաստատել և հայտարարել է, որ շտաբը, որը ստեղծվել էր գերմանացիներին գերի վերցնելուց հետո, շարունակում է գործել: