«Գյումրու տեխնոպարկի» «վերածնունդը» (տեսանյութ)

15:53 • 06.03.12

Համացանցում տեղադրված Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական նախագծի տեսահոլովակը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացրել Facebook սոցիալական կայքի գյումրեցի երիտասարդ օգտատերերի մոտ, իր կայքում տեղեկացնում է «Շիրակ կենտրոնը»:

«Այն անշուշտ գրավիչ է և, նույնիսկ, կարելի է ասել ցնցող, սակայն տեխնոպարկի իրականություն դառնալուն, համենայնդեպս Գյումրիում ոչ ոք լուրջ չի վերաբերվում»,– կարդում ենք «Շիրակ կենտրոնի» կայքում:

Կենտրոնը տեղեկացնում է նաև, որ տեխնոպարկի նախագիծը պատրաստվել է «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական ստուդիայում, ղեկավար` Մհեր Չերքիզյան, ճարտարապետներ` Սասուն Քալաշյան, Սուրեն Առաքելյան:

Հիշեցնենք, որ «Գյումրու տեխնոպարկի» նախագիծը տարիներ առաջ առաջ էր քաշվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, երբ այդ նախարարությունը ղեկավարում էր Ներսես Երիցյանը։

Տեխնոպարկի նկատմամբ թերահավատությունը, թերևս, հենց այդ ժամանակներից էլ եկել է, քանի որ տեխնոպարկի հայեցակարգը ներկայացնող փաստաթղթի հենց առաջին էջում ապագա Գյումրին ներկայացված էր որպես ծովափնյա քաղաք։

 

«Գյումրու տեխնոպարկի» «վերածնունդը» (տեսանյութ)