Ընտանեկան կյանքի պատրաստվածության մասին առարկա պետք է դասավանդել բուհերում
Հոգեբան Սամվել Խուդոյանը կարևոր է համարում, որպեսզի ընտանեկան կյանքի պատրաստվածության և առողջ ապրելակերպի մասին առարկաները դպրոցից բացի դասավանդվեն նաև համալսարաններում, ինչը, նրա խոսքով, մեր օրերում չի իրականացվում:
«Պետք է ուսանողներին դասավանդել ընտանեկան կյանքի պատրաստվածություն: Սա ոչ միայն սեռական կյանքի գիտելիքներ պետք է հաղորդի երիտասարդներին, այլ նաև ամուսինների միջև փոխհարաբերություններ, սեռական կյանքի էթիկա և այլն»,- այս կազմակերպված քննարկմանն ասաց նա։
Սեռավարակաբան Կարեն Վարդանյանը, իր հերթին ասաց, որ ընտանեկան կյանքի պատրաստվածության առարկաի մասին դասագիրք կազմելիս հարկավոր է հաշվի առնել հայ իրականության մտածելակերպը:
«Չի կարելի վերցնել միջազգային փորձը և դրա հիման վրա գիրք գրել: Պետք է այն ադապտացնել և տեղայնացնել: Հաշի առնել մեր մենթալիտետը»,- նկատեց նա:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Առողջ ապրելակերպ» առարկան 8-11-րդ դասարանիցներն անցնում են 2007թ-ից: Սակայն նա ցավով նշեց, որ այս, և նման այլ առարկաները դասավանդվում են ֆիզկուլտուրայի դասաժամերի հաշվին, իսկ դասավանդողները հաճախ չունեն համապատասխան կրթություն:
«Մանկավարժական համալսարանը մեզ չի տալիս առողջ ապրելակերպ առարկայի մասնագետ և մենք ստիպված են որոշ ուսուցիչների վերապատրաստման տանել»,– ասաց նա:
«Պետք է աշխատել հենց այն ուղղությամբ, որ մանկավարժական համալսարանը ժամանակի ընթացքում մեզ ապահովի նման մասնագետներով: Եվ միայն այս պարագայում մենք կկարողանանք ընդլայնել ծրագիրը»,- ավելացրեց Անահիտ Մուրադյանը։









