Ինչի՞, Հրանտ Վարդանյանի տղան վատ պատգամավոր է՞. բանավեճ Վարդան Այվազյանի և Արմեն Մարտիրոսյանի միջև
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կուսակցության համամասնական ցուցակում տեղ կունենա:
Ցուցակում ընդգրկվելու մասին հարցին Այվազյանը պատասխանեց կարճ. «Այո»։ Սակայն երբ նույն հարցին մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, ասելով, որ «խորհուրդը կորոշի», Վարդան Այվազյանը անմիջապես փորձեց ուղղել. «Բնականաբար, մեր դեպքում էլ խորհուդը կորոշի: Իրենք խորհուրդ ունեն, մենք չէ՞»,- ասաց նա:
Հրավիրված ասուլիսին մեծամասնական ընտրակարգի շուրջ բանավեճը կողմերը շարունակեցին բավական բուռն: Արմեն Մարտիրոսյանը նշեց. «ՀՀԿ-ի խնդիրն է՝ ինչ ցուցակ կներկայացնի, բայց արդեն իսկ պարզ է, որ համապատասխանաբար նաև մեծամասնականի համար է պատասխան տալիս: Իրենք թող չասեն, թե համամասնական ցուցակը մաքուր է, պուպուշ ցուցակ է, իրենք պատասապանատու են նաև մեծամասնականի համար, որոնք կազմված է կրիմինալի ու օլիգարխիայի հետ»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը «ժառանգության» պարագայում նշեց, որ չնայած կողմ են ամբողջության համամասնական ընտարկարգին անցնելու, սակայն նրանք մեծամասնական ընտարակգը բոլոր դեպքերում չեն բոյկոտի և կուսակցության հրավիրած խորհրդի ժամանակ կքաննարկեն նաև մեծամասնական համակարգը:
Վարդան Այվազյանը հարցրեց. «Ինչի՞, Հրանտ Վարդանյանի տղան վատ պատգամավոր է՞»: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց , իսկ նրան կարելի՞ է, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ համեմատել: Այվազյանը նշեց, թե չի էլ փորձում համամատել Մինասյանին նույնիսկ հենց Արմեն Մարտիրոսյանի հետ:









