Իրանը խոստացել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ին այցելել Պարչին

14:17 • 06.03.12

Իրանի իշխանությունը խոստացել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել Պարչինի միջուկային օբյեկտը, գրում է Reuters-ը:

«Պարչինը ռազմական օբյեկտ է և այնտեղ մուտք գործելը երկար ժամանակ է խլում, դրա համար էլ մենք չենք կարող թույլատրել հաճախակի այցելություններ: Սակայն ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտանք ևս մեկ անգամ ուսումնասիրել տարածքը», - ասվում է Իրանի իշխանության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արևմուտքը կասկածում է, որ Թեհրանը միջուկային զենք է պատրաստում, սակայն Իրանը հերքում է այդ մեղադրանքները` պնդելով, որ ուրանի հարստացման ծրագրերը խաղաղ նպատակներ են հետապնդում: