Իտալիայում միլիոնից ավել չգրանցված անշարժ գույքի օբյեկտներ են բացահայտվել

16:37 • 06.03.12

Իտալական հարկային տեսչությունը հայտնաբերել է մեկ միլիոն անշարժ գույքի օբյեկտներ, որոնք գրանցված չեն եղել սեփականատերերի կողմից: Ֆինանսների նախարարության տվյալով` 2011 թ.-ին 1 081 698 անշարժ գույք օբյեկտներ կադաստրում գրանցված չէ: Ինչի պատճառով երկրի գանձարանը յուրաքանչյուր տարի կորցնում է մոտ 472 մլն եվրո հարկային եկամուտ, գրում է izvestia.ru-ն:

Խարդախությունը բացահայտվել է ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ` հարկային մարմինը համեմատել է բարձր որակի օդային լուսանկարահանումները կադաստրի քարտեզի հետ: Չգրանցված տների մեծամասնությունը գտնվում են Հարավային Իտալիայում:

Հավելենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` յուրաքանչյուր տարի Իտալիայի գանձարան չի ուղղվում 120-150 մլրդ եվրո: Անցած տարի հարկային գործակալների շնորհիվ հնարավոր է եղել երկրի բյուջեն հարստացնել 12 մլրդ եվրոյով: