78-ամյա թոշակառուն սպանել է բժիշկներին, վիրավորել ոստիկանին և ինքնասպան եղել
Գերմանիայի հարավարևմտյան Վայլերբախ քաղաքի բնակիչ 78-ամյա թոշակառուն ներխուժելով քաղաքային հիվանդանոցներից մեկը կրակ է բացել բժիշկների ուղղությամբ, տեղեկացնում է Life News-ը, հավելելով, որ միջադեպտի հետևանքով զոհվել է 2 բժիշկ։
Սպանությունից հետո թոշակառուն լքել է բուժ հաստատությունը, սակայն ճանապարհին նրան հետապնդել են ոստիկանության աշխատակիցները։ Վիրավորելով ոստիկաններից մեկին, հանցագործին հաջոխվել է փախչել նրանցից։
Այնուամենայնիվ ոստիկանները ներխուժել են 78-ամյա ծերունու բնակարան, որտեղ հայտնաբերել են նրա դին։
Այժմ ոստիկանությունում փորձում են պարզել թե արդյոք թոշակառուն բուժում է ստացել հավանդանոցում, թե ոչ։









