Նոր դեղամիջոցը տարեկան 10 հազ սրտային հիվանդի կյանք կարող է փրկել
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկի գլխավոր սրտաբան Մարթին Քոուիի վերջին հետազոտության համաձայն` իվաբրադին նոր դեղամիջոցը, տարեկան 10 հազ. սրտային հիվանդի կյանք կարող է փրկել, գրում է Daily Maily-ը:
Պրոֆեսոր Քոուին, ով իր հետազոտությանը ներգրավել է 6500 սրտային հիվանդի,փաստում է, որ դեղը բավական արդյունավետ է. այն իջեցնում է սրտի ճնշումն` հասցնելով 60 զարկի` 1 րոպեում և չի ազդում արյան նորմալ շրջանառության վրա, ինչի արդյունքում մահացությունների թիվը կարող է կրճատվել 39%-ով :
Քոուիի խոսքերով` դեղամիջոցի արտոնագրումը լուրջ քայլ կլինի սրտային հիվանդությունների կանխարգելման և հետագա բուժման համար:
Իվաբրադինի մյուս առավելությունը դրա` համեմատաբար էժան գինն է. մեկ հաբն արժե 1.40 ֆունտ սթեռլինգ:










