Apple-ի նոր պլանշետները կկոչվեն iPad HD
Ակնկալվում է, որ մարտի 7-ին կներկայացվի Apple-ի նոր պլանշետային համակարգիչը։ Հավանական է, որ ընկերության նոր արդադրանքը կկրի iPad HD անունը, տեղեկացնում է CNet-ը։
Ընկերությունն ավանդույթի համաձայն գաղտնի է պահում նոր iPad-ի մանրամասները, սակայն որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ նոր iPad-ը կունենա ավելի խիտ էկրան՝ 2048x1536 ինչն էլ հիմք է դարձել այն HD կոչելու։
Նոր պլանշետը զինված կլինի ավելի հզոր տեսախցիկով, մարտկոցով և պրոցեսորով։
Նախատեսվում է, որ iPad HD-ին շուկա կահանվի անդրանիկ ցուցադրությունից մեկ շաբաթ հետո։ Նշենք, որ Apple-ն այսօր առաջատար դիրք է զբաղեցնում պլանշետների շուկայում։ Աշխարհում պաճառված պլանշետների մոտ 60%-ը բաժին են հասնում ընկերությանը։










