ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:
Ըստ ԼՂՀ նախագահական աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հատուկ ուշադրության կենտրոնում է եղել ԼՂՀ–ում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:
Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները:
Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար:









