«Կանանց իրավունքների կենտրոնը» կներկայացնի «Ընտանեկան բռնության մասին» նոր օրինագիծ
«Կանաց իրավունքների կենտրոնը» մշակել է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծ, որը առաջիկայում պետք է ներիկայացնի կառավարությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գևորգյանը: Կառավարությանը ներկայացնելուց հետո նրանք հույս հայտնեցին, որ կդրվի Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրակարգում:
«Նախագիծը ստեղծվել է 2007-ին, մշակվել է, ուսումնասիրվել մասնագետների կողմից: Այն հստակ սահմանում է, թե որն է ընտանեկան բռնությունը: Օրենքը պատժամիջոցներ չի պարունակում, նախատեսված են օրդերներ, որոնք ոչ թե բռնարարին կալանքի կենթարկեն, այլ, օրինակ, առաջին բռնարարքի դեպքում լիազոր մարմինը պրոֆիլակտիկ հաշվառման մեջ կվերցնի նրանց: Դեպքի գրանցման դեպքում, պետք է պարզաբանվի, թե որոնք են պատճառները և կանխվի մաքսիմում կերպով»,-ասաց իրավաբանը և ավելացրեց, որ օրենքը ունի միայն կանխարգելիչ բնույթ:
Իրավաբանը տեղեկացրեց նաև, որ չնայած ՀՀ-ն միացել է ընտանեկան բնությունների մասին մի շարք կոնվենցիաների, սակայն Հայաստանում դրանք քիչ են կիրառվում:
Այն հարցին, թե արդյոք ՀՀ ոստիկանները լուրջ են վերաբերում այն կանաց, որոնք դիմում են իրենց ընտանեկան բռնությունների ենթարկվելու բողոքով, «Կանանց իրավունքների կենտրոնի» իրավաբանը պատասխանեց.
«Այո, նման դեպքեր լինում են, երբ ոստիկանները լուրջ չեն վերաբերում, բայց այդ հարցում ես հաճախ մեադրում եմ կանաց, որոնք սկզբում բողոքը գրում են հետո հաշտվում են իրենց ամուսնու հետ, գնում են հետ են վերցնում դիմումը: Բայց մի կարճ ժամանակ հետո նորից նույն պատմություն է ստեղծվում և ոստիկանը ինքը չգիտի, թե ինչպես իրեն դրսևորի»,-ասաց նա:
Իսկ կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնը համագործակցում է ոստիկանների հետ և հաճախ ոստիկանները տարբեր դեպքերի հետ կապված իրենց են զանգահարում և խնդրում օգնել:
«Թե մենք, թե ոստիկանները փորձում ենք հաշտության եզրեր գտնել ընտանիքում»,-ասաց նա:









