Ֆիլիպիններում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16:19 • 06.03.12

Ֆիլիպինների Մասբատ քաղաքից 3 կմ հեռու 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Մասնագետների խոսքով երկրաշարժը տեղի է ունեցել ծովում:

«Ես կնոջս հետ նախաճաշում էի, երբ ամեն ինչ սկսեց տատանվել և ընկնել հատակին: Երբ դուրս վազեցի, դրսում մի ամբողջ ամբոխ էր հավաքվել», - ասել է տեղի բնակիչներից մեկը:

Երկրաշարժից 10 մարդ է տուժել, զոհերի մասին չի նշվում: