Նախագահական ընտրություններում խախտումներ եղել են. Պուտին

17:01 • 06.03.12

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, հաղթած Վլադիմիր Պուտինը կոչ է արել մանրազնին ստուգել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդագրությունները:

«Խախտումներ, իհարկե, եղել են: Հարկավոր է դրանք բացահայտել, մաքրել, այնպես անել, որ բոլորին հասկանալի դառնա»,- Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի «Ընտրություններ-2012» իրավիճակային կենտրոն այցի ժամանակ` երիտասարդ իրավաբանների հետ հանդիպմանը նշել է նա:

Ըստ Պուտինի` բոլոր բողոքները պետք է ստուգել և ուղարկել համապատասխան մարմիններ` հետագա ուսումնասիրությունների համար:

«Ակնկալում եմ իրավիճակի առավելագույն մոնիթորինգ, որպեսզի ոչ մի կեղտ (ընտրություններում) չմնա», - ասել է վարչապետը:

Կենտրոնում աշխատող երիտասարդները նշել են, որ իրենց մոտ ստացվող տեղեկությունները ոչ թե խախտումների մասին վկայող փաստեր են, այլ բողոքներ, որոնցից ոչ բոլորն են հաստատվել: