Թբիլիսիի լավագույն բուժկենտրոններից մեկը գնել է Սարկիսով ազգանունով գործարարը

12:06 • 06.03.12

Թբիլիսիի պրոֆիլակտիկ բժշկական կենտրոններից մեկը 7 մլն դոլարով ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգից Սարկիսով ազգանունով մի գործարար, գրում է vz.ru-ն:

Սարկիսովը Ռուսաստանում ունի ուսումնական հաստատությունների ցանց, իսկ նրա վրացական օբյեկտը կտնօրինի ազգությամբ վրացի կինը:

Սարկիսովի կողմից ձեռք բերված կլինիկան համարվում է Վրաստանի ամենհեղինակավոր և ամենահայտնի կենտրոնը: Խորհրդային միության ժամանակաշրջանում այն ծառայել է Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին: